ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Չպետք է խուսափել հոգեբանին այցելելուց
Աշխարհում այսօր, ամենահամեստ հաշվարկների համաձայն, շուրջ 450 մլն մարդ տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններով: Մասնագետների դիտարկմամբ և ըստ արված կանխատեսումների` մարդու մոտ կարող են նյարդային խանգարումներ առաջանալ և ծանր հոգեվիճակ ստեղծվել` ամենատարբեր գործոնների պատճառով: Մասնավորապես, սոցիալական վիճակը, ոչ բարենպաստ կենցաղը, անաշխատունակությունը և կյանքի անբավարարությունը մի օր կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների որակական աճի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` յուրաքանչյուր 4 բնակչից մեկը նյարդային անհավասարակշիռ վիճակում է և բոլոր երկրների առողջապահական համակարգերը փորձում են իրավիճակն այնպես կառավարել, որ ցանկացած նյարդային խնդիր ունեցող քաղաքացի չմեկուսանա հանրությունից, լիարժեք բուժում ստանա և հասարակության կողմից ընկալվի որպես հասարակության լիիրավ անդամ:
Ցավոք, մեր երկրում չկա հստակ վիճակագրություն, թե նման իրավիճակում գտնվող մարդիկ ինչ հաճախականությամբ են հոգեբանի կամ հոգեբույժի դիմում, կամ առհասարակ որքանով է մեզանում ձևավորված հոգեբանի ինստիտուտը: Թեպետ այս ծառայության անհրաժեշտությունը մարդկության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ եղել է, մենք` հայերս, միշտ էլ վերապահումով ենք մոտեցել սեփական խնդիրները բարձրաձայնելու մտքին: Սակայն այն փաստը, որ այսօր, այնուամենայնիվ, այս ծառայությունը պահանջարկ ունի, անժխտելի է: Պարզապես վիճակագրություն գոյություն չունի:
Օրինակ` կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով` հատկապես վերջին տարիներին հոգեբանին դիմողների թիվը կտրուկ ավելացել է: Ըստ նրա` հիմա արդեն շատերը դիմում են ոչ միայն սահմանային իրավիճակներում, այլև ամենատարբեր ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ: Նրա կարծիքով` այս պահին խնդիրը տնայնածին հոգեբանների ինստիտուտի առկայությունն է, ինչը, բնականաբար, ողջունելի չէ: Եթե օրինակ` ԱՄՆ-ում կամ եվրոպական շատ երկրներում հոգեբանների ինստիտուտը բավական զարգացած է և ոչ պակաս կարևոր բժշկական ծառայություններից, ապա մեր երկրում էլ, մասնագետների գնահատմամբ, քիչ թե շատ առաջխաղացում է նկատվում հասարակության շրջանում, սակայն բարդույթների և սեփական խնդիրների մասին բարձրաձայնելու արգելքը դեռ իշխում է մեզանում:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ցանկացած մարդ նախընտրում է իր խնդիրները հաղթահարել ինքնուրույն և միայն ծայրահեղության դեպքում ճարահատված դիմում է հոգեբանին: Հոգեբանական խնդիրները, ըստ նրա, շատ անձնական բնույթ ունեն, ուստի մարդիկ նախընտրում են ապահովել այդ ծառայությունից օգտվելու գաղտնիությունը: Իսկ հոգեբանական ծառայությունը հիմնված է գաղտնիության վրա: «Մեր երկրում դեռ ինչ-որ չափով պահպանվում են հոգեբանական լուրջ արգելապատնեշները, և մարդկանց թվում է, թե հոգեբանին դիմողը խելագար է կամ լուրջ խեղումներ ունի: Պատճառն այն է, որ դեռևս այդ ըմբռնումը չկա: Ցանկացած մարդ պետք է գիտենա, որ իր գաղտնիությունը ապահովված է, սակայն այդ ծառայության մակարդակն ապահովելու խնդիր ունենք: Մեզանում դեռևս առկախ է մնում հոգեբանների լիցենզավորման հարցը, ուստի յուրաքանչյուրը, ըստ իր նախասիրության և ճանաչվածության, գործունեություն է ծավալում այդ ոլորտում: Հոգեբանական ծառայությունը շատ անհատական է, և բժշկական ծառայության հետ այն չի կարելի զուգակցել: Նույնիսկ ես դեմ եմ այն հանգամանքին, երբ ընտանիքի անդամները նախընտրում են մեկ հոգեբան ունենալ: Կան խնդիրներ, որոնք շատ անձնական են, ուստի մարդը լիարժեք պետք է մենակ լինի իր խնդիրների հետ»,- ասում է տիկին Նալչաջյանը:
Նրա մեկնաբանմամբ` կան հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ընտանեկան իրավիճակների հետ, ուստի մարդը պետք է ազատ լինի հոգեբան ընտրելու մեջ: Ամենաճիշտն այն է, երբ մարդ ունենում է իր անհատական հոգեբանը: «Պետք է հաղթահարվի այն կարծրատիպը, որ խելագար մարդն է միայն դիմում այդ ծառայությանը»,- կոչ է անում հոգեբանը` խորհուրդ տալով հասարակության բոլոր շերտերին սուր բնույթի խնդիրների առաջացման դեպքում անհապաղ դիմել հոգեբանին` ձերբազատվելով ամեն տեսակի բարդույթներից: Տիկին Նալչաջյանի կանխատեսմամբ` այս ինստիտուտի առաջխաղացման դինամիկան վկայում է, որ առաջիկայում այն ավելի լուրջ հիմքերի վրա կդրվի թե՛ մասնագիտական, թե՛ իրավական առումով: Ուստի պետք է աշխատանքներ տարվեն հասարակական գիտակցության մեջ այդ դիրքորոշումն ավելի ճշգրիտ դարձնելու ուղղությամբ:
Հոգեբանական ծառայությունների ոլորտը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հուգեբույժ, ԱՀԿ-ի եվրոպական ռեգիոնալ բյուրոյի կոորդինատոր Սամվել Թորոսյանի պարզաբանմամբ, զարգացման փուլում է, և այսօր առկա մասնագիտական հենքը հնարավորություն է փաստելու դա: Հոգեբանական ծառայությունը, որպես այդպիսին, մեր երկրում սկսել է ձևավորվել շուրջ 2 տասնամյակ առաջ: Նա վստահեցնում է, որ այսօր մեր երկրում բավական լավ երիտասարդ կլինիկական հոգեբաններ ու հոգեբույժներ կան, որոնք ցանկացած հիվանդի օգնություն ցույց տալու ներուժ ունեն: Հոգեբանների ծառայություններից օգտվողներն այսօր շատ են, սակայն ստվերում են մնում` այդ մասին լուրեր տարածվելու վախից ելնելով: Խնդիրն այն է, որ մարդիկ սովորաբար չեն կարողանում իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն, Սամվել Թորոսյանի դիտարկմամբ, Հայաստանում արդեն կամաց-կամաց նկատվում է հակառակ միտումը:
Ե՞րբ է առհասարակ առաջանում հոգեբանին կամ հոգեբույժին դիմելու սուր անհրաժեշտությունը: «Եթե որևէ մարդու մոտ դրսևորվում են այս կամ այն վարքային կամ կամային հոգեկան խանգարումներ, ապա նա պետք է դիմի հոգեբույժի, նյարդայնանալ կարող են բոլորը: Շատ երկրներում մարդիկ պարբերաբար օգտվում են հոգեբանական ծառայություններից և նույնիսկ իրենց անհատական հոգեբանը ունեն: Այժմ Հայաստանում էլ այդ երևույթի դրսևորման միտում է նկատվում: Հոգեբանի և հոգեբույժի ծառայությունները տարանջատվում են իրենց արտոնություններով: Հոգեբույժը, ի տարբերություն հոգեբանի, անցկացնում է բուժական աշխատանքներ և առնչություն ունի դեղորայքային բուժման հետ: Իսկ հոգեբանները բժշկական կրթութուն չունեն և անցկացնում են միայն անհատական ու խմբակային թերապիա: Մենք այսօր շատ լավ հոգեթերապևտներ ունենք, որոնց աշխատանքը շատ արդյունավետ է և գոհացնող: Իսկ ընդհանուր առմամբ ունենք 180 հոգեբույժ»,- ասաց պրն Թորոսյանը: Նա խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին չխուսափել հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից: «Եթե որևէ մեկն իր հարազատի մոտ նկատում է ինչ-որ տարօրինակություն, երևույթներ նորմայի սահմաններից դուրս, ապա պետք է դիմի մասնագետի, ամոթալի ոչինչ չկա»,- վստահեցնում է նա: Այսօր մասնագետների պատրաստվածությունը թույլ է տալիս նույնիսկ ամենածայրահեղ նյարդային հիվանդության դեպքում վերականգնել հիվանդի առողջությունը:
Լ. Ն
Հ.Գ. Հաջորդ համարում կներկայացնենք հանգամանալի տեղեկություններ հանրապետությունում նյարդային խնդիրներով տառապող անձանց բուժման, տարածված հիվանդությունների և հոգեբուժարանների իրավիճակի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...
Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...
Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...
2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն